Երիտասարդ իրավաբանների Սյունիքի մասնաճյուղի նախագահ Արշավիր Խալափյանը «Կայուն զարգացում» հ/կ ներկայացուցիչների հետ այսօր եղել է մարզի Քաջարան գյուղում, որը վերջին ամիսներին աղմկոտ զարգացումների կենտրոնում է:
Արշավիր Խալափյանն ուրախությամբ արձանագրում է, որ ավելացել են Քաջարանով մտահոգ բնապահպանական հ/կ-ները, ինքն էլ հիացած է գյուղապետ Ռաֆիկ Աթայանի պահվածքով. «Եթե այսպես շարունակվի հնարավոր կլինի պահպանել գյուղը»:
Հունվարի 1-ից արդեն ուժի մեջ է աղմուկի պատճառ դարձած ՀՀ կառավարության այն որոշումը, ըստ որի՝ գյուղի հողերը հանքարդյունաբերության համար կօգտագործի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Արշավիր Խափալյանը նկատել է, որ դեռ ոչ մի բան չի արվել:
Սյունեցի երիտասարդ իրավաբանները մտադիր են դիմել երիտասարդ իրավաբանների հանրապետական ասոցիացիային որ տեսակետ ներկայացնի Քաջարանի խնդրի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ