Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Վանաձորի քաղաքապետ. «Ինչի՞, վա՞տ եմ ղեկավարում, որ չընտրվեմ»

Հունվար 20,2012 14:33

Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Լոռու մարզկենտրոն Վանաձորը 2011 թվականին աչքի է ընկել երկրաշարժի հետեւանքով անօթեւանների համար 52 բնակարան կառուցելով եւ մաքուր քաղաք ապահովելով. «Բոլոր ոլորտներում կատարած աշխատանքներով Վանաձորը առաջին տեղերում  է»,- ասում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

2011-ը ճգնաժամային տարի էր, աշխատատեղերը քիչ էին, բայց Վանաձորում մարտ-ապրիլ ամիսներին շինարարությունում աշխատուժի պակաս կար: Քաղաքապետը գոհ է կառավարության տրամադրած միջոցներով կատարված շինարարական աշխատանքներից: Անցած տարի ՀՀ կառավարությունը 10 միլիարդ դրամ տրամադրեց մարզերում դպրոցներ, այլ կրթօջախներ, ճանապարհներ նորոգելու համար: Սրանից, բնականաբար բաժին է հասել նաեւ Վանաձորին: «2012-ը մեր քառամյա ծրագրի վերջին տարին է: Այն ծրագրերը որոնց դեռեւս չենք անդրադարձել, այս տարի պետք է հասցնենք», ասում է Վանաձորի քաղաքապետը:

Իսկ բացեր կան՝ ամրացման ենթակա 84 շենքերի խնդիրը եւ տնակային ավաններում բնակվողների բազմաթիվ խնդիրները:

Սամվել Դարբինյանը գոհ է քաղաքապետարանի աշխատանքից եւ ՏԻՄ առաջիկա ընտրությանը մտադիր չէ քաղաքապետի աթոռը զիջել որևէ մեկին. «Ինչի՞, վա՞տ եմ ղեկավարում, որ չընտրվեմ»,- ասում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:

Նելլի ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031