Լրահոս
Օրվա լրահոսը

Եվս մեկ մրցույթ

Հունվար 20,2012 13:50

Facebook-յան «Հայաստանի գիտական լրագրողներ» ակտիվ խմբից բացի, գործում է նաեւ դարձյալ ակտիվ «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը: Վերջինս եւս հայտարարել է գիտական լրագրության մրցույթ։ Այն նախատեսված է գիտության հարցերը լուսաբանող այն լրագրողների, հրապարակախոսների ու քաղաքացիների համար, ովքեր հունվարի 1-ից մինչեւ մայիսի 1-ը տարբեր հարթակներում կներկայացնեն հայաստանյան գիտության խնդիրներն ու ձեռքբերումները, վերլուծություններ մեր գիտության վիճակի, գիտության վերաբերյալ հանրության ու պետական կառույցների վերաբերմունքի, հասարակությունում գիտնականի վարկի, Հայաստանում գիտության ֆինանսավորման ուղիների հնարավոր դիվերսիֆիկացիայի, երկրում նորարարական գործունեության հնարավորությունների, սփյուռքի ու արտասահմանյան գիտնականների կարծիքների ու մեկնաբանությունների, ինչպես նաեւ գիտության կազմակերպման այլ խնդիրների վերաբերյալ։

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել