Այսօր՝ հունվարի 20-ին, ժամը 10.55-ի սահմաններում, ոստիկանության Գյումրիի բաժնից ահազանգել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզի փրկարար վարչություն և հայտնել, որ Սավոյան փողոցի վրա գտնվող շենքերից մեկում կնոջ կիսայրված դիակ կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ոստիկանության Գյումրու բաժնի և Շիրակի մարզի փրկարարները նշված փողոցի նախկին պոլիտեխնիկական չգործող շենքի նկուղային հարկում հայտնաբերել են կնոջ կիսայրված դիակ։
Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ–քննչական միջոցառումներ պարզելու համար կնոջ ինքնությունը։
Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի քննչական խումբը, փորձագետն ու դատական բժիշկը։
Կարդացեք նաև
Փաստի առթիվ ոստիկանության Գյումրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։