Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշմանդամ օդաչուներին նախագահականից ուղարկեցին արդարադատության նախարարություն

Հունվար 20,2012 13:03

Այս պահին ՀՀ նախագահի նստավայրի առաջ բողոքի ցույց են անում հաշմանդամ օդաչուները: Ակցիայի մոտ 40 մասնակիցներ երկրի իշխանություններից պահանջում էին վերադարձնել իրենց պարտք մնացած գումարները, որոնք գոյացել են «Հայկական ավիաուղիների» լուծարման հետեւանքով:

Այսօր հաշմանդամ օդաչուներին նախագահականից կրկին պատասխանել է նամակների բաժնի ղեկավարը՝ Աիդա Ասատրյանը, նրանց  փոխանցելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի բանավոր ասածները: «Aravot.am»-ի հետ զրույցում օդաչուներից մեկը պատմեց, որ պարոն Սարգսյանը հորդորել է դիմել արդարադատության նախարարին. «Մի խոսքով՝ գլխներից ռադ արեցին: Հրայր Թովմասյանի մոտ մենք արդեն եղել ենք: Նա մեզ պատասխանել է, որ պետությունը պարտավորություն չունի, քանի որ այդ ընկերությունը սնանկացել է: Բայց 49 օդաչու այս պետության համար է, չէ,՞ հաշմանդամ դարձել, այդպես ձեռքները լվանալ ու ասել մենք կապ չունե՞նք»: 

Հաշմանդամ օդաչուների խոսքերով, մոտ 20-25 օր առաջ նամակ են գրել ՀՀ նախագահին, սակայն նախագահականից անգամ նրանց դիմումին չեն պատասխանել: «Մյուս ուրբաթ էլ ենք հավաքվելու: Ընկերությունը սնանկացել է, բայց պետությունը հո կա»,-ասում էին նրանք:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031