Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգություն». հայ հանրապետականները դանիացիներից ու շվեդներից ավելի ժողովրդավա՞ր

Հունվար 20,2012 12:56

ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների կազմակերպած ՀՀ ԱԺ առաջիկա ընտրությունները 100 տոկոս համամասնական ընտրակարգով անցկացնելու համատեղ օրենսդրական նախաձեռնությանը նվիրված համաժողովում «Ժառանգության» փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու նախաձեռնությունն այս պահին է ներկայացվել, քանի որ չեն տեսնում ազատ եւ արդար ընտրություն անցկացնելու իշխանության կամք: Ըստ նրա, այդ կամքը չի արտահայտվում եվրոպական ամբիոններից խոսելով, այլ ռեալ գործերով, իսկ ռեալ գործն է 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելը:

Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը Ամանորյա ուղերձում քաղաքական ուժերից օգնություն է ակնկալել. «Պարոն նախագահ եթե ձեր ակնկալիքը իսկապես անկեղծ է, պատրաստ ենք օգնել, ընդունեք այս ընտրակարգը եւ թող հանրապետությունում քաղաքական ուժերի մեջ փոխվստահության մթնոլորտում անցնեն ընտրությունները»:

Անդրադառնալով իշխանությունների այն պնդումներին, թե մեծամասնական ընտրակարգի բացակայությունը խախտում է մարդու սահմանադրական իրավունքը, Ռուբեն Հակոբյանը  հեգնեց. «Դանիան եւ Շվեդիան միապալատ խորհրդարաններ ունեն եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ է գործում: Մեր իշխանությունը Դանիան եւ Շվեդիային մեղադրում են հակաժողովրդարական լինելու մե՞ջ»:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031