Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի արտգործնախարարությունը՝ Հրանտ Դինքի սպանության գործի մասին

Հունվար 20,2012 12:52

ԱՄՆ-ի արտգործնախարարությունն իր ամենօրյա մամուլի ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Հրանտ Դինքի սպանության գործին, ինչպես նաև Թուրքիայում դատական մարմինների անկախության խնդրին: Ըստ «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի՝ Արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդին լրագրողներից մեկը ուղղել է հարց՝ նշելով, որ հունվարի 19-ին Թուրքիայում բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվել, որոնց մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության գործով անցնող 17 անձանց ահաբեկչական կազմակերպություններից մեկին անդամակցելու մասին դատարանի կողմից մեղադրանքները հանելու հանգամանքով:

Լրագրողը նշել է, որ, «Human Rights Watch» կազմակերպության համաձայն, նման դատավճիռը վկայում է այն մասին, որ Թուրքիայի քրեական դատավարության համակարգը չի ցանկանում հետաքննել քաղաքական սպանության մեջ պետական մարմինների ներկայացուցիչների ներգրավվածության հանգամանքը, և խնդրել արտգործնախարարության խոսնակին ներկայացնել այս հարցի շուրջ իր տեսակետը:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ արտգործնախարարության խոսնակ Նուլանդն ասել է, որ այս և այլ գործերի մասին կանոնավոր քննարկումներ են անցկացվում Թուրքիայի կառավարության հետ:

«Ցանկանում են նշել, որ Թուրքիայի կառավարության և Հրանտ Դինքի ընտանիքի կարծիքով, դատական այս գործը ներկայացվելու է Թուրքիայի վերաքննիչ դատարանի քննության: Մենք շարունակելու ենք հետևել այս գործին, բայց չենք փորձելու կանխորոշել վերջնական արդյունքը: Սակայն ինչ վերաբերվում է դատական այս գործին և բոլոր այլ գործերին՝ մենք հստակ հայտնել ենք մեր կարծիքը, որի համաձայն անկախ և թափանցիկ դատական մարմինները և նրանց պատասխանատվությունը կարևոր են առողջ ժողովրդավարություն ունեցող բոլոր երկրների, այդ թվում՝ Թուրքիայի համար», – ասել է Վիկտորիա Նուլանդը:

«Արդյոք կարծո՞ւմ եք, որ Թուրքիայում կա անկախ և թափանցիկ դատական իշխանություն» լրագրողի հարցին ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը պատասխանել է, որ Թուրքիայի իշխանությունները պետք է ապահովեն, որ իրենց երկրում դատական գործընթացները համապատասխանեն այս չափանիշներին:

Լրագրողը, արձագանքելով խոսնակի պատասխանին, նշել է որ այն այդքան էլ վստահ չի հնչել, և դրանում հստակ տեղեկություն չի ներկայացվել:

Պատասխանելով լրագրողի մեկնաբանությանը, Վիկտորա Նուլանդն ասել է, թե ինքն այս դեպքում «չի ներկայացնում այլ պետությունների դատական համակարգերի վերաբերյալ հաշվետվություն»:

«Կարծում եմ՝ անհրաժեշտ է վստահություն, որ դատական այս գործը և նման այլ գործեր քննվելու են թափանցիկ եղանակով», – եզրափակել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Վիկտորիա Նուլանդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031