Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-ն էլի խախտումները չի տեսնում

Հունվար 20,2012 12:45

Այն, որ մենք հեռուստաէկրաններին տեսնում ենք ոչ թե «Ա-թի-վի», այլ՝ «ATV», կամ ոչ թե «ԱրմՆյուզ», այլ «ArmNews»՝ դա, ըստ ՀՌԱՀ-ի, «Հեռուստատեսության եւ ռադիոյի» մասին օրենքի խախտում չէ:

Պարզվում է՝ ՀՌԱՀ-ը նույնպես գտնում է, որ հեռուստաէկրանին ներկայացված է հեռուստաընկերության «նկարը», ինչպես ասել էր  «Ա թի-վիի» տնօրեն Վահագն Խաչատրյանը, կամ այլ կերպ ասած՝ ընկերության խորհրդանիշը (ապրանքային նշանը): Համենայնդեպս Aravot.am-ի հարցմանն ի պատասխան՝ երեկ այդպես է վստահեցրել հանձնաժողովը:

Եթե դա հեռուստաընկերությունների կողմից խախտում լիներ, նրանք պիտի վճարեին մի կլորիկ գումար՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, քանի որ այդպես է սահմանում «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի  60-րդ հոդվածի 4-րդ մասը:

Նշենք, որ օրենքում ոչ մի տեղ սահմանված չէ, որ հայ հեռուստադիտողը պետք է ողջ օրվա ընթացքում հեռուստաէկրանին օտարալեզու «խորհրդանիշներ» տեսնի, փոխարենը՝ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ կետով հստակ սահմանվում է, որ ոչ միայն հեռուստաընկերությունների անվանումները, այլեւ ազդականչերը եւ այլ ելքային տվյալները արգելվում է օգտագործել օտար լեզուներով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031