Լրահոս
Օրվա լրահոսը

Քանդվում է Լինսի հիմնադրամի կառուցած ճանապարհը

Հունվար 20,2012 12:22

2001-2003 թվականներին Լինսի հիմնադրամի միջոցներով կառուցվեց Տավուշի մարզի մի հատվածում սահմանագոտին շրջանցող, Ոսկեպար-Կիրանց 11 կմ երկարությամբ ճանապարհը: Ճանապարհը կառուցել է «Դորոժնիկ» ՍՊԸ-ն: Շինարարության համար, մեր տվյալով, ծախսվել է մոտ 7 միլիոն դոլար: Ներկայումս այս ճանապարհում, շուրջ 20 տեղ ասֆալտի ծածկույթը քանդվել կամ փոս է ընկել, ճանապարհը դարձել է անբարեկարգ: Պատճառը, ըստ մասնագետների, ամենայն հավանականությամբ, ասֆալտի ծածկույթի ամուր չլինելն է կամ հիմքի թույլ լինելը, մեծ հաշվով՝ անորակ աշխատանքը:

Մինչեւ Այրումի մատույցներում անցած տարվա ահավոր սողանքը, Հայաստան բեռներ ներկրող խոշոր բեռնատարները Երեւան էին հասնում Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհով, սողանքից հետո դրանք երթեւեկում են Բագրատաշեն-Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհով: Այս ճանապարհի մաս կազմող Ոսկեպար-Կիրանց հատվածի ասֆալտի բարակ շերտը չի դիմանում ծանրաքարշ մեքենաների ճնշմանը: Սույն ճանապարհի շահագործումն իրականացնող Նոյեմբերյանի «Լեւոն երկրորդ» ՍՊԸ տնօրինությունը ճանապարհին ստեղծված մտահոգիչ վիճակի վերաբերյալ նամակ է ուղարկել տրանսպորտի եւ կապի նախարարությանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031