Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իշխանությունը բարի կամք դրսեւորի եւ բոլորը նույն կետից վազեն

Հունվար 20,2012 12:00

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանից www.aravot.am-ը հետաքրքրվեց, ժամանակային առումով իրատեսակա՞ն է ՀՅԴ եւ «Ժառանգության» համատեղ օրինագիծը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգ սահմանելու մասին, առավել եւս, որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ նախագահն ու փոխնախագահը հայտարարել են, թե ժամկետների մեջ չեն տեղավորվի, նաեւ քաղաքական որոշում ունեն պահպահել 41 մեծամասնական 90 համամասնական հարաբերակցությունը:

Արմեն Ռուստամյանը նկատեց. «Ողջ հարցը հենց դրան է գնում: Իրենց ցանկությունը եթե լինի, շատ արագ ընթացակարգեր կան, որոնք ժամանակին կիրառվել են բազմաթիվ այլ դեպքերում: Թվերը, որ իրենք ներկայացնում են առավելագույն ժամկետներն են, որ սահմանված են, բայց մենք բազմիցս շրջանցել ենք այս ժամկետները: Մեր հաշվարկով՝ բարի կամքի դրսեւորման դեպքում, արդեն մարտին, օրենսդրական ողջ գործընթացը կարող է ավարտին հասցված լինել եւ հարցը ամբողջությամբ մտնի գործադրման փուլ»:

Արմեն Ռուստամյանին հարցրինք, թե ըստ իրեն, ինչո՞ւ իշխանությունը չի ցանկանում ընդառաջ գնալ ընդդիմության առաջարկներին, այն պարագայում երբ իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում են արդար ընտրությունների մասին: «Պարզ բան է, մարդիկ վերարտադրման խնդիր ունեն ու չեն ուզում իրենց մեկնարկային առավելությունը կորցնել: Որեւէ մեկը չի կարողանում հակափաստարկ բերել այն փաստին, որ մինչեւ հիմա այս ընտրակարգով ընտրությունները 99 տոկոս ապահովել են իշխանության վերարտադրությունը: Դա ժողովրդավարությո՞ւն է: Ժողովրդավարական գործընթացում որեւէ քաղաքական ուժ 99 տոկոսով հաղթանակ տանել չի կարող: Դա միայն կոմունիստական տիրապետության ժամանակներում էր»:

Պարոն Ռուստամյանը մի պատկերավոր օրինակ բերեց. «Մենք ասում ենք՝ 131 մետր վազքուղի եկեք դուրս գանք, իրենք ասում են՝ չէ, մենք 41 մետր առաջ գնանք, նոր ստարտը տվեք»:

Արմեն Ռուստամյանը ասաց, որ խնդրից խուսափելու համար իշխանության ներկայացուցիչները տարբեր պատճառաբանություններ են բերում՝ շուտ ներկայացնեինք եւ այլն. «Հարցը տասնամյակներ է՝ բարձրացրել ենք, անցած տարի էլ այլընտրանքային նախագիծ ենք ներկայացրել… է անեիք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031