Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է պետք մանդատը, եթե դրանով անգամ դատարանի դահլիճ չես կարող մտնել

Հունվար 20,2012 11:51

Երեկ ԱԺ պատգամավոր Հարություն Կարագյոզյանը փորձել է մտնել դատարանի դահլիճ, որտեղ ընթանում Էր Մարգար Օհանյանի դատավարությունը, բայց դատական կարգադրիչները պատգամավորին թույլ չեն տվել մտնել դահլիճ՝ պատճառաբանելով, որ այնտեղ ազատ տեղ չկա։

 

«ՉԻ»- Վստահաբար կարելի է պնդել, որ սա կազմակերպված դիվերսիա է եւ խորհրդարանական ընտրություններից աոաջ պատգամավորական մանդատի «գինը գցեյու» նպատակ է հետապնդում։ Այս օրերին, երբ ինտենսիվ աշխատանքներ են ընթանում պատգամավորական մանդատների ֆիքսված գնացուցակի ձեւավորման ուղղությամբ, նման հակագովազդն իսկապես լուրջ գնանկում կարող է առաջացնել: Ո՞ւմ է պետք մանդատը, եթե դրանով անգամ դատարանի դահլիճ չես կարող մտնել։ Ավելին՝ դեռ մի բան էլ դատական կարգադրիչը կարող է իրեն թույլ տալ դեմքով չճանաչել ազգի ընտրյալներին։ Բա արժե՞ այդ մանդատի համար փող ծախսել:

Ինչեւէ։ Հուսով ենք, որ առաջկայում բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը կանդրադառնա այս միջադեպին եւ անարգանքի սյունին կգամի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետին։ Հակառակ դեպքում խորհրդարանական ընտրություններն անիմաստ են դառնում։

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031