Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Լավ կլինի, եթե Ռոբերտ Քոչարյանը սկսի իր փողերը ծախսել

Հունվար 20,2012 11:41

Հատված «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հարցազրույցից:

– Պարոն Սարգսյան, քաղաքական ուժերի վերադասավորման պայմաններում Ռոբերտ Քոչարյանի վերադարձն ինչքանո՞վ եք ռեալ համարում։

– Ես ընդհանրապես համարում եմ, որ շատ լավ է, որ նա այդ հույսերը փափագի եւ սկսի իր փողերը ծախսել. գոնե մի լավ բան արած կլինի այս ժողովրդի համար։ Նա երբեք չի ծախսել, միայն հավաքել Է։ Ինձ համար միեւնույն է՝ ինքն աշխատում է ստվերային, թե հրապարակային։ Բայց մարդը, ում իշխանության ժւսմանակ եղավ հոկտեմբերի 27, ում իշխանավարությունն ավարտվեց մարտի 1-ով, մարդը, ով 2004-ի ապրիլի 12-ին կոլցո օպերացիա արեց, մարդը, ով իր ուսանողական ընկերոջը դատապարտեց մահվան՝ «Առագաստ» սրճարանում իրեն պատշաճ չբարեւելու համար, այդ մարդը ոչ միայն թեկնածություն առաջադրելու, կայք ունենալու, բարձր խոսելու, այլեւ ընդհանրապես եթե ամոթ ունենար, կգնար հեռու մի տեղ, գլուխը կախ կապրեր ու ամեն օր Աստծուց թողություն կխնդրեր։

– Սա բարոյական տեսանկյունից։ Բայց քաղաքականության մեջ բարոյականությունը «կատեգորիա» չէ։

– Եթե նայում ենք քաղաքական տեսանկյունից, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը լուրջ պրոբլեմ է ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ մյուս այն ուժերի ներկայացուցիչների համար, որոնք ողջունել են Սերժ Սարգսյանին։ Ռոբերտ Քոչարյանը նման բաներ չի սիրում։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031