Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օլիգարխները մեծապես նպաստեցին մեր հասարակության ծայրահեղ քրեականացմանը

Հունվար 20,2012 11:44

Օլիգարխները անկեղծորեն համարում են, թե այն ամենը, ինչ անում են, նպաստում է երկրի բարօրությանը։ Բազմազան կուսակցություններ ստեղծելու փորձերը նրանց թվում են կանխահայտորեն հաջողության դատապարտված, քանզի անկեղծորեն համոզված են, թե այն, ինչը իրենք լավ են համարում մարդկանց համար, իսկապես օգտակար է։
Օլիգարխները առանց ամաչելու ուղարկում են իրենց սպասավորներին խորհրդարան, իրենց սիրուհիներին նշանակում շոու-բիզնեսի «աստղեր»։ Նրանք անկեղծորեն համարում են, թե յուրաքանչյուրին, ում իրենք հպվում են, ակամայից անցնում է մոգական լույսի մասնիկը, իսկ իրենց տաղանդը միանգամայն բավարար է, որպեսզի զբաղվեն ինչով ասես, անկախ ստացած կրթությունից։ Չէ՞ որ կրթության պակասը երբեք չի խանգարել ներկայումս գործող օլիգարխներին հափռել այնպիսի պատառներ, որոնք անհնար կլիներ այդչափ հեշտությամբ մարսել որեւէ այլ երկրում, որեւէ այլ ժամանակաշրջանում։
Հենց օլիգարխները մեծապես նպաստեցին մեր հասարակության ծայրահեղ քրեականացմանը, որն իմաստազրկում է տնտեսական ու քաղաքական ցանկացած ձեռնարկումներ եւ դարձել է Հայաստանի գլխավոր հիմնախնդիրներից մեկը։
Ինչ օգուտ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար պայքարելուց, երբ դրանցից օգտվել կարող են միայն ավազակներն ու նրանց հովանավորող օլիգարխները։ Ի՞նչ օգուտ ընդհանրապես լավագույն օրենքներից, եթե դրանք չունեն կիրառական նշանակություն եւ գործում են ընտրողաբար։ Քաղաքական որեւէ այլ խնդիր լուծելուց առաջ անհրաժեշտ է անցկացնել հասարակության համատարած ապաքրեականացում։

Վարդան ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031