Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարական մասնաշենքի մի մասը պարսիկներին վաճառելու շուրջ

Հունվար 20,2012 11:26

ՀՀ կառավարությունը երեկ որոշել է Ամիրյան 6 հասցեում գտնվող կառավարական N2 մասնաշենքի հասարակական նշանակության 790քմ ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձեւով 1,5 միլիարդ դրամով կամ 4 միլիոն ԱՄՆ դոլարով օտարել գույքի վարձակալ «Մելլաթբանկ» ընկերությանը։ Այսինքն՝ պարսիկները ՀՀ մայրաքաղաքի սրտում գտնվող կառավարական մասնաշենքի մեկ քառակուսի մետրի դիմաց վճարելու են մոտ 5000 ԱՄՆ դոլար: Ընդ որում, գնորդին է անցնում նաեւ գույքի զբաղեցրած հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը։ Գործադիրի այս որոշումը, մեղմ ասած, անհասկանալի է։ Երբ ՀՀ այն ժամանակվա գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի կողմից առաջ քաշվեց կառավարության շենքի բակում Ալ. Թամանյանի նախագծած թմբուկը կառուցելու գաղափարը, դա հիմնավորվեց նախ եւ առաջ նրանով որ կառավարությանն անհրաժեշտ են լրացուցիչ տարածքներ՝ ՀՀ սփյուռքի եւ ւսրդարադատության նախարարությունների աշխատակազմերի համար։ Մի կողմ թողնելով թմբուկի կառուցման քաղաքաշինական անհրաժեշտության թեման՝ արձանագրենք, որ նախարարությունների համար շենքային պայմանների ապահովման փաստարկը կառավարության վերը նշված որոշմամբ դառնում է անհիմն։ Ստացվում Է, որ կառավարությունը մի կողմից վաճառում Է իր մասնաշենքերի տարածքը, մյուս կողմից, սակայն, ձեռնամուխ լինում նոր մակերեսներ կառուցելուն՝ ի հաշիվ մայրաքաղաքի կենտրոնական հատվածի Էլ ավելի խիտ կառուցապատման ու ծանրաբեռնման։ Ո՞րն է այստեղ տրամաբանությունը։ Ի՞նչն է խանգարում կառավարությանն իր ունեցած տարածքները վաճառելու եւ նորերը կառուցելու փոխարեն պարզապես խելամիտ տնօրինել եղածը:

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031