Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկո. Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին էլ եմ երգել

Հունվար 20,2012 11:12

Հատված երգիչ Հայկոյի հետ հարցազրույցից

Հայկո, որոշել եք, որ նախընտրական քարոզարշավներին չեք մասնակցելու։ Սակայն բոլորը հիշում են, որ Դուք հայտնի եք Ձեր ակտիվությամբ։ Մինչեւ իսկ 1998, 2003թթ. Ռոբերտ Քոչարյանի նախընտրական գլխավոր տեսահոլովակի երգի հեղինակն ու կատարողն էիք Շուշան Պետրոսյանի հետ։ 2008 եւ 2009-ին նույնպես մասնակցել եք քարոզարշավին։ Ի՚՞նչ է փոխվել Ձեր կյանքում, որ այս անգամ որոշել եք չմասնակցել։

– Ուզում եմ մի փոքր ուղղում մտցնել այս խոսակցության մեջ։ Ես ասել եմ, որ

կաշխատեմ փորձել մի քիչ հեռու մնալ քաղաքական այս անցուդարձից՝ համարելով, որ ես ստեղծագործող մարդ եմ, երաժիշտ եմ, որը ներկայացնում է հայ ազգին, եւ համարում եմ, որ բոլոր կուսակցություններն էլ իմն են, եւ բոլոր հայերը իմ հայերն են։

Իսկ գաղափարական տարբերություն չկա՞։

– Ինձ այս դեպքում քաղաքական գաղափարական տարբերությունը քիչ է

հուզում, որովհետեւ ես բոլոր հայերին սիրում եմ եւ կուզենայի մաքսիմալ հեռու մնալ քաղաքական քարոզարշավային իրավիճակներից։ Բայց ոչ մեկի

համար գաղտնիք չէ, որ ես կյանքում կողմնորոշված տղա եմ, եւ ես գիտեմ՝

իմ ընկերները, իմ թիմն ովքեր են, ում եմ համակրում եւ որ դաշտի համար եմ

աշխատելու։ Եթե պետք լինի, բնականաբար, էլի կաշխատեմ։

Հայկո, հնարավո՞ր է՝ զգացել եք, որ սատարելով որեւէ ուժի կամ որեւէ երգ երգելով որեւէ ուժի համար, նախորդ անգամ նեղացրել եք,  եւ հիմա զգում եք՝ որեւէ մեկին պետք չէ նեղացնել։

– Ես կասեմ մի շատ հետաքրքիր բան, որի մասին ոչ ոք չգիտի. ես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական քարոզարշավին էլ եմ երգել։ Բայց կարելի է

ասել, որ իմ կարիերան սկսվեց Ռոբերտ Քոչարյանի ստարտի ժամանակվանից, որովհետեւ ես գրեցի «Կյանքս հայրենիքին» երգը, ինձ խնդրեցին դա անել, բայց քանի որ ճանաչված երգիչ չէի, եւ ոչ ոք իմ մասին չգիտեր, ես խնդրեցի Շուշան Պետրոսյանին, որ ինձ օգնի. սկզբից միայն երաժշտությունն էր, Շուշանը գրեց խոսքերը, եւ ես Հրաչ Քեշիշյանին առաջարկեցի երգը տեսահոլովակի տեսքով ներկայացնենք։ Հիմա, որ տեսահոլովակը դիտում եմ, ինձ համար շատ ծիծաղելի է, բայց այն ժամանակ շատ հուզիչ էր ու շատ լավն էր։ Իմ ընտանիքը շատ է համակրում եւ սիրում Ռոբերտ Քոչարյանին, Բելա Լեւոնովնային, նրանց որդիներին՝ Լեւոնին

ու Սեդրակին, նրանք իմ ընկերներն են:

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031