Հարյուրավոր մարդիկ երեկ երթով անցել են Մոսկվայի կենտրոնով: Ըստ երթի մասնակիցների` երկրում աճում է ֆաշիզմը:
Ակցիայի մասնակիցների մոտ եղել են պաստառներ` ի նշան 2009 թվականի հունվարի 19-ին օրը ցերեկով Մոսկվայի կենտրոնում սպանված իրավապաշտպան Ստանիսլավ Մարկելովի եւ լրագրող Անաստասիա Բաբուրովայի հիշատակի հանդեպ հարգանքի:
Այդ հանցագործության համար դատարանը անցած տարվա մայիսին մեղավոր ճանաչեց երկու ծայրահեղ ազգայնականների` նրանցից մեկին դատապարտելով ցմահ, մյուսին` 18 տարվա ազատազրկման։
Ազատություն Ռադիոկայան