Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընդդիմադիրների գործողությունների մեկնարկը միասնական չէր

Հունվար 20,2012 11:01

 Կարելի է ասել, որ ընդդիմադիր ուժերը սկսում են իրենց ակտիվ գործողությունները նախընտրական շրջանում։

Սակայն հատկանշական է, որ նրանք սկսում են ամենեւին ոչ միասնաբար։ Այսինքն՝ չնայած փոխադարձ աջակցության մասին հայտարարություններին, այնուամենայնիվ միասնական մեկնարկի գաղափարը ընդդիմադիր դաշտում այդպես էլ առաջ չգնաց։ Ընդ որում՝ խոսքը նույնիսկ ընդհանրական, պլատֆորմային մեկնարկի մասին չէր, այլ ընդամենը մարտավարական, որի առանցքը կկազմեր համամասնական ընտրակարգի խնդիրը։

Օրինակ՝ այսօրվա համաժողովը պետք է հրավիրեին ոչ թե Ժառանգությունը կամ Դաշնակցությունը, կամ դրա նախօրեին Կոնգրեսը ոչ թե պետք է հայտարարեր իր հանրահավաքային շրջանի բացման օրը, այլ բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք աջակցում են համամասնական ընտրակարգին, միասին պետք է բացեին քաղաքական նախընտրական շրջանն ու այդպիսով որոշակի հոգեբանական մեսիջ հղեին հանրությանը եւ նաեւ որոշակի հոգեբանական էքսպանսիայի ենթարկեին իշխանությանը։ Ընդ որում՝ դա ամենեւին չի նշանակում, որ նրանք պետք է դրանից հետո ամբողջ ընտրարշավը լինեին միասին եւ անեին նույն բանը։ Բայց ընտրարշավի ընթացքում մեկ միասնական առանցք, ի դեմս համամասնական խնդրի, նրանք թերեւս կարող էին եւ պարտավոր էին պահել։

Այս իրողության բացակայությունը վկայում է, որ ընդդիմադիր դաշտն այնուհանդերձ պատրաստ չէ հաղթահարել ներքին հավակնությունները խորքային իմաստով։ Միայն հայտարարություններով դրանք չեն հաղթահարվի, որովհետեւ մի բան է՝ ինչ ես ասում, եւ մեկ այլ բան, թե ինչ ես մտածում։ Իսկ ընդդիմադիր ուժերն ակնհայտորեն ասում եւ մտածում են տարբեր բաներ, մի երրորդ բան էլ ըստ էության անում են, ու ստացվում է ավելի շատ ոչինչ չասող շիլաշփոթ, քան հանրայնորեն ընկալելի քաղաքական նախաձեռնություն:

«Ժամանակ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031