Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզնից ո՞վ կհաղթահարեր գենետիկ թշնամանքը եւ իր կրծքին կփակցներ՝ «ես թուրք եմ»

Հունվար 20,2012 10:51

 

 

 


Հրանտ Դինքի մահվան 5-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույցի տեսարանը տպավորիչ էր։ Հինգ տարի առաջ այս օրերին Թուրքիան փոթորկվել էր հայազգի մտավորականի սպանության փաստից, եւ դա ինչ-որ տեղ հասկանալի էր՝ երիտասարդ, ազնվական մարդու, մեծ մտավորականի մահը ցնցել էր երկիրը։ Բայց հինգ տարի անց «ոխերիմ» թշնամու զավակներից մեկի մահվան տարելիցին նվիրված ակցիան ինձ համար, անկեղծ ասած, անսպասելի էր։ Ստամբուլում հավաքված մարդկանց երթին հետեւելիս ես ակամայից ինձ բռնացրի մի արտառոց մտքի վրա՝ արդյոք մենք՝ հայերս, կելնե՞ինք փողոց օտարազգի մեկի սպանության առիթով։ Առավել եւս, եթե այդ մեկը մեր հայրերի ու պապերի կողմից հռչակված լիներ թշնամի, եւ մեր ազգի պատմության յուրաքանչյուր էջը թաթախված լիներ նրա հանդեպ ատելությամբ ու վրեժով։ Մեզնից ո՞վ կհաղթահարեր արյան կանչն ու գենետիկ թշնամանքը եւ իր կրծքին կփակցներ՝ «ես թուրք եմ», ու կելներ փողոց՝ հանուն առաջադիմության, մարդասիրության ու հանդուրժողականության։ Լայնախոհությունը, ցավոք, հայկական դրսեւորում չէ։ Անգամ այս տողերը գրելիս մտածում եմ, որ ասածս միանշանակ չի ընդունվելու, եւ ինձ հանդիմանողների պակաս չի լինելու։ Իսկ երբ «Ֆեյսբուքում» հանդիպեցի «թուրքը մնում է թուրք» արտահայտությանը եւ կարդացի. «Այսօր թուրքերն աշխարհին կփորձեն ցույց տալ իրենց «քաղաքակիրթ» լինելը, հետո կգնան տուն ու Ալլահին կխնդրեն, որ Օգյուն Սամասթի նման ազգային հերոսներ թուրք ազգը շատ ունենա», հասկացա, որ մենք անգամ դիմացինի քայլը պատշաճ գնահատել չենք կարող։ Կասկածն ու սուբյեկտիվությունը, անհանդուրժողականությունն ու պահպանողականությունը թույլ չեն տալիս մեզ աշխարհին նայել լայն բացված աչքերով։ Մենք տեսնում ենք այն, ինչ տեսել են մեր հայրերն ու պապերը։ Իսկ աշխարհը շատ է փոխվել:

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031