Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երեկ հիվանդանոցում մահացել է լեռնադահուկային ֆրիսթայլի աստղը

Հունվար 20,2012 09:57

Կանադացի լեռնադահուկորդուհի Սառա Բյորքը (Sarah Burke) մահացել է մարզման ժամանակ ստացած  ծանր վնասվածքներից: Ֆրիսթայլից աշխարհի 2001 թվականի չեմպիոնն ու «X-Games» ձմեռային խաղերի  քառակի հաղթողը, որը պլանավորել էր մասնակցել Սոչիի օլիմպիական խաղերին,  հունվարի 10-ին հերթական մարզմանը վայրէջքի ժամանակ ընկել էր եւ գլխի ու  ներքին օրգանների ծանր վնասվածքներով՝ անգիտակից վիճակում ուղղաթիռով  տեղափոխվել Սոլթ-Լեյք-Սիթիի համալսարանական հիվանդանոց: Բժիշկներն ինը օր  շարունակ պայքարել են նրա կյանքը փրկելու համար, սակայն մարզուհին այդպես էլ  կոմայից դուրս չգալով երեկ մահացել է:
Սառան վերջերս ամուսնացել էր լեռնադահուկի մեկ այլ աստղի՝ Ռորի Բուշֆիլդի  հետ:
 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031