Րոպեներ առաջ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը վարել է կուսակցության եւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը:
Քննարկվել են ներկուսակցական, աշխատանքային հարցեր: Որոշվել է, որ փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի եւ Սպիտակի քաղաքապետերի ընտրության ժամանակ հանրապետականը պաշտպանելու է Հրազդանի գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանի եւ Սպիտակի գործող քաղաքապետ Գագիկ Սահակյանի թեկնածությունները: