Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Մենք հույսներս դիտորդների վրա չէինք դրել, որ հիասթափվեինք»

Հունվար 19,2012 21:08

Այսօր հրավիրած ասուլիսում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Կարել Հոֆստրան, պատասխանելով մեր հարցին, ասաց, որ գրեթե վստահաբար 2000 միջազգային դիտորդ չի գալու Հայաստան, կլինեն մի քանի հարյուրը, այնքան, որքան նախորդ ընտրություններին:

Քանի որ 2000 դիտորդ հրավիրելու առաջարկը պատկանում էր ընդդիմությանը, մասնավորապես՝ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին, Aravot.am-ը նրան հարցրեց, թե չե՞ն հիասթափվել, որ սպասված թվով դիտորդներ չեն լինելու: Նրա խոսքերով՝ «Մեզ նման բաներ չեն կարող հիասթափեցնել: Մենք հույսներս դիտորդների վրա չէինք դրել, որ հիասթափվեինք, մեր հույսը դնում ենք բացառապես մեր ժողովրդի վրա»: Պարոն Զուրաբյանը գտնում է, որ եթե քիչ դիտորդներ գան, «դա կհակասի Եվրախորհրդի Վեհաժողովի բանաձեւին, որտեղ նրանք կոչ են արել մեծածավալ դիտորդական առաքելություն կազմակերպել: Ամեն դեպքում, դա մի գործ է, որ եթե նրանք ցանկանում էին օգնել Հայաստանին եւ այսօր չեն անում՝ մենք դրանից ողբերգություն չենք սարքելու»:

Մեր հարցին՝ ի՞նչ եք կարծում, Եվրամիության տված 1.7 մլն եվրոն իր նպատակին կծառայի՞՝ պարոն Զուրաբյանն ասաց. «Նախորդ անգամ իրենց գումարը չգիտեմ, բայց առաքելությունը ծառայել է ճիշտ հակառակ նպատակին՝ իշխանությունների ստեղծած ռեժիմի լեգիտիմացմանը: Այս անգամ հույս ունենք, որ նրանք դասեր քաղած կլինեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031