Վիկի պրոումոթեր Գերի Շոուն լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ ինքը գրեթե գործնական համաձայնություն է ձեռք բերել ճապոնացի իր գործընկեր Ակիհիդո Հոնդայի հետ՝ մարտի վերջին կամ ապրիլի սկզբին թեթեւագույն քաշային կարգում WBC-ի չեմպիոն Շինսուկե Յամանակայի եւ Վախթանգ Դարչինյանի միջեւ մենամարտ կազմակերպելու շուրջ: «Ես շատ ուրախ եմ, որ կարողացա չեմպիոնական տիտղոսի համար այդ մենամարտը գլուխ բերել: Վիկն այնքան շատ էր ցանկանում եւս մի հնարավորություն ստանալ, որ մենք համաձայնեցինք դրան՝ չնայած աննշան հոնորարին», – ասել է պրոումոթերը:
Շինսուկե Յամանական իր կարիերայի ընթացքում դեռեւս ոչ մի պարտություն չի կրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ