Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանին ձայն կտան այն գյուղերում, որոնց ԱԺ փոխնախագահը հակակարկտային կայաններ է նվիրել

Հունվար 19,2012 19:51

Սամվել Բալասանյանին կընտրեն այն գյուղերում, որոնց հակակարկտային կայաններ է նվիրել

Ընտրողների համամասնությունն ապահովելու նպատակով ԿԸՀ-ն հետաքրքիր փոփոխություններ է  կատարել  Շիրակի մարզի ընտրատեղամասերում, օրինակ, ասենք, Գյումրու Արցախ թաղամասի 980 ընտրող ունեցող ընտրատեղամաս-մանկապարտեզը թիվ 34 ընտրատարածքից հանել ու  մտցրել է  թիվ 35-ի մեջ: Առաջին հայացքից սրա մեջ ոչ մի արտառոց բան չկա, սակայն փաստն այն է, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փորձում է կռիվ գցել երկու ԲՀԿ-ական պատգամավորների միջև: Արցախը այն թաղամասն է, որտեղ բնակվում է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Շիրակի մարզային կառույցի պատասխանատու Մարտուն Գրիգորյանը, նա մեծամասնական կարգով պատգամավոր է ընտրվել հենց այստեղից` իր թաղի բնակիչների ձայներով, սակայն այժմ ստիպված է 980 թաղեցի ընտրողների նվիրել իր կուսակից ընկերոջը` ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանին, ով մեծամասնական կարգով պատրաստվում է պատգամավոր դառնալ թիվ 35 ընտրատարածքից: Ու չնայած Aravot.am-ի հետ զրույցում Մարտուն Գրիգորյանի խորհրդական Աղասի Աբրահամյանը վստահեցրեց, որ պատգամավորը բացարձակապես չի նեղվում, քանի որ իրենից փոքր հատված է  վերցված, այդուհանդերձ նկատենք, որ ի օգուտ Սամվել Բալասանյանի` թիվ 35 ընտրատարածքի կազմում ընդգրկվել են նաև այն գյուղերը, որտեղ ԲՀԿ-ական փոխնախագահը մեծ լավություն է արել, հակակարկտային կայանններ է տեղադրել: Արթիկն ու Մարալիկն ընդգրկող թիվ 36 ընտրատարածքից 35-ին են անցել 5 այդպիսի գյուղեր`Այգաբացը, Ղարիբջանյանը, Գետքը, Բայանդուրը, Երազգավորսը: Բացի Այգաբացից, թվարկված մյուս վայրերում Բալասանյանը  հակակարկտայիններ է տեղադրել: Աժ փոխնախագահը հակարկատային է նվիրել  նաև մոտ 500-600 քվերակող ունեցող Ախուրիկ համայնքին, որը  նույնպես նոր փոփոխություններով մտցրել են այն ընտրատարածքի կազմում, որտեղից պատրաստվում է ընտրվել Սամվել Բալասանյանը: Ի դեպ, Ախուրիկը վերցրել են թիվ 33 ընտարատարածքի կազմից, այսիսիքն այնտեղից, որտեղից սովորաբար մեծամասնական կարգով պատգամավոր է ընտրվում հանրապետական Աշոտ Աղաբաբյանը: ՕԵԿ-ական Հովիկ Մարգարյանը ևս մեծամասնական կարգով այս ընտրատարածքից էր առաջադրվել, սակայն պատվեց Աշոտ Աղաբաբյանին:

Թիվ 34 Ընտրատարածքի նախագահը խորհուրդ է տալիս տարածքների վերաձեւումների մեջ միտում չտեսնել

Մենք փոփոխությունների հետ կապված  պարզաբանումներ խնդրեցինք թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Բաղրամյանից: Պաշտոնյան տեղեկացրեց, որ դրանք անխուսափելի են` կապված փաստացի հաշվառման և Գյումրու Մուշ 2 նոր թաղամասի կառուցման հետ: Ըստ նրա, յուրաքանչյուր ընտրատարածքում բնակիչների աճ կամ նվազում է տեղի ունենում, ժամանակ առ ժամանակ մարդիկ դուրս են գրվում, նոր մարդիկ են գրանցվում: «Մանավանադ Գյումրիում ամեն ինչ խառն էր, մարդը փաստացի մի տեղ էր բնակվում, ասենք տնակում, բայց գրանցած էր իր հին, փլված շենքի հասցեով, կատարված փաստացի հաշվառումից հետո պատկերը հստակեցվեց. մարդու անձնագրի և բնակության վայրը պետք է համապատասախանեն: Փաստացի հաշվառումից հետո անհրաժեշտություն եղավ նման տեղաշարժեր կատարելու:Մուշ 2 թաղամասի շենքերը շահագործման հանձնելուց հետո էլ մեր` թիվ 34  ընտրատարածք եկան թիվ 33 ու 35 ընտրատարածքի ընտրողները, մեր թիվը բնականաբար ավելացավ , ընտրական օրենսգրքում նախատեսված թիվը գերազանացեց, հետևաբար և ԿԸՀ-ն բալանսի բերեց:Մի ընտրատեղամաս մեզանից վերցրեց, տվեց  թիվ 35-ին: Ինչ-որ միտում էստեղ տեսնելը, ինչ-որ բանի հետ կապելը անիմաստ է», -ասում է Էդուարդ Բաղրամյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031