Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կենտրոն

Հունվար 19,2012 18:06

Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Բոլոնիայի հետամուտ խմբի նիստը, որին մասնակցել են գործընթացին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ, և Հայաստանը ընտրվել է 2015 թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Հայաստանի թեկնածությանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը: Ըստ Կրթության եւ գիտության նախարարության կայքէջի՝
Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը երեք տարով ստանձնում է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը և Երևանը փաստացի դառնում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի մայրաքաղաք: Հայաստանն առաջին Եվրոմիության ոչ անդամ երկիրն է, որին վստահվում է այս բարձր և պատասխանատու առաքելությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031