Լրահոս
Օրվա լրահոսը

Աստվածատուր Պետրոսյան. «Կուսակցական հարցերով մենք չենք շփվում»

Հունվար 19,2012 17:54

«Շատ լավ: Ես իրենց տան անդամ եմ»,- Aravot.am-ի հարցին այժմ ի՞նչ հարաբերությունների մեջ եք Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ, հաճա՞խ եք այցելում նրանց, ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Աստվածատուր Պետրոսյանը, որն այժմ ԱԻՆ համակարգում Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալն է:

Հետաքրքրվեցինք՝ Աստվածատուր Պետրոսյանին չի՞ խանգարում այն, որ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը ներկայումս ընդդիմության դաշտում է, ՀՀ առաջին նախագահի կողքին, իսկ Աստվածատուր Պետրոսյանը՝ գործող իշխանության. «Ամեն մեկն իր տեղն է: Ես այնքանով եմ շփվում ընտանիքի հետ, որքանով Վազգեն Սարգսյանի ընտանիքն է: Ես չեմ մտնում որեւէ կուսակցության մեջ: Ես իմ հայացքներն ու իմ դիտակետն ունեմ ու դրանք ինձ չեն խանգարում ընկեր լինել Արմեն Սարգսյանի հետ, շփվել Զավեն հայրիկի կամ Գրետա մայրիկի հետ: Նրանց հետ մենք այլ շփման եզրեր ունենք. դա մի կյանք է, որը մենք անցել ենք միասին: Կուսակցական հարցերով մենք չենք շփվում»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Աստվածատուր Պետրոսյանի հետ զրույցը բանակի թեմայով՝ կարդացեք վաղվա «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031