Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գարեջուրը կռվախնձոր է դարձել ՖԻՖԱ-ի ու Բրազիլիայի կառավարության միջեւ

Հունվար 19,2012 17:39

Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ժամանակ բոլոր 12 մարզադաշտերում կթույլատրվի գարեջրի ազատ վաճառք: Այս մասին լրատվամիջոցներին հայտարարել է ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղար Ժերոմ Վալկեն: «Գարեջուրն աշխարհի առաջնությունների բաղկացուցիչ մասերից է եւ մենք այն արգելել, անգամ` այդ թեման քննարկել չենք պատրաստվում: Մենք գարեջուր վաճառելու լրիվ իրավունք ունենք, առավել եւս, որ մեր գլխավոր գործընկերն այդ ոլորտում խոշոր հոլդինգի բրազիլական դուստր ձեռնարկություն է», – ասել է պաշտոնյան:

Իսկ ահա Բրազիլիայի առողջապահության նախարարը հակառակ համոզման է: Նա մտադիր է ճնշում գործադրել խորհրդարանի վրա, որպեսզի աշխարհի առաջնության ողջ ընթացքում արգելք դրվի մարզադաշտերում գարեջուր վաճառելու վրա:

Հիշեցնենք, որ Բրազիլիայում 2003 թվականից, բոլոր մարզադաշտերում արգելված է ցանկացած տեսակի ալկոհոլային խմիչքի թե վաճառքը, թե խմելը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031