Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱՀ-ը պնդում է, որ հոլդինգ չի ստեղծվել

Հունվար 19,2012 16:57

Լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ ստեղծվում է «Պանարմենիան Մեդիա» կոչվող հոլդինգ, որի կազմում են մասնավորապես «Արմենիա», «Արմնյուզ» եւ «Ա-ԹիՎի» հեռուստաալիքները:

Այսպիսով, փաստորեն, թեեւ անուղղակի, բայց նաեւ հաստատվում է վաղուց հայտնի այն իրողությունը, որ վերոնշյալ հեռուստաընկերությունները պատկանում են մեկ սեփականատիրոջ:

«Առավոտն» այս առնչությամբ հունվարի 16-ին դիմել էր ՀՌԱՀ-ին՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք չե՞ն գտնում, որ նման միավորմամբ խախտվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 18-րդ («Հակամենաշնորհային երաշխիք») հոդվածը. որով սահմանվում է

«1. Իրավաբանական անձինք կարող են ունենալ եթերային հեռարձակում իրականացնող ոչ ավելի, քան մեկ հեռուստաընկերության եւ մեկ ռադիոընկերության լիցենզիա:

2. Ֆիզիկական անձինք եւ նրանց հետ փոխկապակցված անձինք կարող են դառնալ ոչ ավելի, քան եթերային հեռարձակում իրականացնող լիցենզավորված երկու անձի (մեկ հեռուստաընկերության եւ մեկ ռադիոընկերության)  հիմնադիր եւ (կամ) մասնակից»:

ՀՌԱՀ-ից այսօր պատասխանել են. «Ձեր կողմից նշված հեռուստաընկերությունները ինքնուրույն իրավական կազմակերպություններ են և միավորված չեն որևէ հոլդինգի կազմում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031