Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանից բռնագաղթված հայ. Ադրբեջանը պետք է պատասխան տա

Հունվար 19,2012 16:46

 Այսօր «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցավ «Բաքվի ջարդերն ականատեսների աչքերով: Նոր մանրամասներ» թեմայով ասուլիս:

Մասնակիցներն էին Բաքվից փախստականներ Սիրվարդ Գալստյանը, Լիդիա Հարությունովան եւ Արեգա Բալայանը:

Արեգա Բալայանը հիշում է. «1988 թվականի դեկտեմբերի 7-ն էր, ադրբեջանցիները ուրախ էին, որ երկրաշարժ է եղել Հայաստանում: Ընտանիքս վախենում էր տանից դուրս գալ, եկան սպառնացին, մենք վախեցանք, եւ ես հազիվ իմ երեխաներին փրկելով՝ թողեցի ամեն ինչ ու եկա Հայաստան: Այժմ ես փոխհատուցում եմ պահանջում՝ կորցրածիս համար»:

Լիդիա Հարությունովան էլ պատմեց. «1989թ.-ի հունվարի 16-ին գնացինք Բաքու, մտածելով, որ մեր ունեցվածքին եւ տանը ձեռք տված չեն լինի, բայց հենց այդ պահին  երեք ադրբեջանցիներ դանակներով զինված հարձակում գործեցին մեզ վրա, սպառնացին… Հաջորդ օրը ստիպված լքեցինք մեր բնակարանը»:

Ղարաբաղ եւ Զանգեզուր բռնագաղթածների եւ զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպության տնօրեն Սիրվարդ Գալստյանը նշեց. «Լինելով զինվորական ընտանիք, մենք իրավունք չունեինք գնալ Հայաստան: Հեռուստացույցով մեզ հանգստացնում էին, որ ամեն ինչ լավ է, երկիրը խախանդ է, մենք էլ հավատում էինք, մինչեւ մեր աչքերով չտեսանք ամեն ինչ: Մեզ տանից դուրս արեցին, տարան նավերի մոտ, ընտանիքիս անդամներին ցրեցին տարբեր մասերով, ես ստիպված երեխաներիս մերկ մարմինների վրա գրեցի մեր տան հասցեն, պապիս անունը, որպեսզի չկորցնեմ: Չորս տղաներից մեկը զոհվեց, ամուսինս և սկեսուրս՝ նույնպես: Մեծ դժվարությամբ իմ երեք տղաների հետ եկա Հայաստան: Ամեն օր արցունքներս զսպում էի և ինձ ուժեղ պահում: Բայց երբ հիշում եմ, փշաքաղվում եմ՝ լաց, գոռոցներ, մոլորված, օգնություն խնդրող  երեխաներ եւ կանայք…սարսափելի էր: Ես ամեն ինչ թողել եմ Ադրբեջանում՝  տունս, ունեցվածքս, հողերս, դրանք ես ետ եմ պահանջում: Երջանիկ են այն մարդիկ, ովքեր բարեկամներ եւ հարազատներ ունեն, իսկ մենք կորցրեցինք ամեն ինչ: Ադրբեջանցիները պետք է պատասխան տան, պետք է ետ վերադարձնեն ամեն ինչ: Այս ամենից հետո ոչ մեկը ետ չի վերադառնա Բաքու, մենք Հայաստանը չենք լքի»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031