Այսօր կառավարության շենքի առջեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ցուցարար Արմեն Խալոյանին անվանեց «բոմժ»:
«Ծերանոցները քո նմանների համար ա՞, որ տանեմ գցեմ ընդեղ բոմժանո՞ց»,- ասաց սոցապ նախարարը
Ա. Խալոյանն էլ հակադարձեց. «Քո նման թալանչիները, որ թալանում են՝ էթում են բոմժանոց են ընկնում, եղա՞վ: Հավայի խոսում ես»:
Ա. Խալոյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ արդեն 8 տարի է՝ տուն չունի ու դիմում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ ծերանոցում տեղավորվելու պահանջով. «Նախարարությունից ասում են՝ ցույց տուր, որտե՞ղ ես ապրում, որ տեսնենք սոցիալական ինչ վիճակում ես, քեզ օգնություն տրամադրենք: Ասում եմ՝ փողոցում եմ ապրում: Ասում են՝ տուն ճարի քո համար: Է, տուն ճարեմ, էլ դու ինչի՞ս ես պետք»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ