Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը կպաշտպանի բոլորի ընտրական իրավունքը

Հունվար 19,2012 16:23

Aravot.am-ի հարցին` իր պատկերացմամբ, ո՞րն է լինելու ՄԻՊ-ի դերն առաջիկա ընտրական գործընթացներում եւ արդյոք նման դեր պաշտպանն ընդհանրապես մտադի՞ր է ստանձնել, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն արձագանքեց` ասելով, իրենք ընտրական գործընթացների ժամանակ, անշուշտ, իրենց դերն ունենալու են ու փորձելու են հնարավոր միջոցներով իրավական աջակցություն ցուցաբերել  բոլոր քաղաքացիներին, վստահված բոլոր անձանց, ցանկացած քաղաքական ուժի, եթե  խախտվեն նրանց քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները. «Ընտրական իրավունք ասելով, ես նկատի ունեմ ոչ միայն ընտրացուցակների հետ կապված խնդիրները, այլեւ` քարոզարշավի ընթացքում հնարավոր իրավախախտումների, ազատ տեղաշարժի, ազատ արտահայտվելու եւ այսօրինակ այլ խախտումները, որոնք կարող են առնչվել ընտրական գործընթացին, եւ որոնք լինելու են մեր ուշադրության կենտրոնում: Մարդիկ, անշուշտ, ակնկալելու են նաեւ ընտրական ողջ գործընթացների եւ ընդհանրապես 2012 թվականի քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանության վիճակի  մասին որոշակի գնահատականներ ՄԻՊ-ից, եւ այս ծրագիրը, որի մանրամասները շուտով կբացահայտենք, մեզ հնարավորություն կտա ավելի  հիմնավոր փաստեր եւ տեղեկատվություն` համարժեք եւ օբյեկտիվ գնահատականներ տալու համար»:

Անդրադառնալով մեր հարցին` ՄԻՊ-ը մտադի՞ր է արդյոք ընտրական ողջ գործընթացը դիտարկել ու նման գործառույթ ունի՞ արդյոք, Պաշտպանն ասաց, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա եւ ստորագրվի ԵՄ-ի եւ ԵԱՀԿ-ի ու ՄԻՊ գրասենյակի կողմից համատեղ քննարկվող ծրագրի շուրջ համաձայնագիրը, ապա այո, որովհետեւ այդ ծրագրի իրականացումը ներառելու է նաեւ դիտորդական որոշակի տարրեր: «Խոսքը որպես դիտորդներ հանդես գալու մասին չէ, այլ այն աշխատանքի, որի արդյունքում մենք կուտակելու ենք այնպիսի տեղեկատվություն, որը կդառնա  ՄԻՊ-ի հայտարարությունների եւ գնահատականների հիմքը»,-պարզաբանեց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031