Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ուզում ես ստատուս, հարցրու տատուս». «Շրջայց» odnoklassniki.ru-ում

Հունվար 19,2012 16:06


«Փոքրիկ տղան փողոցով քայլում է ու երգում` ուրիշ շուրթեր են քեզ հիմա շոյում: Մեկ  ուրիշն էլ երեխային հարցնում է` սիրած աղջի՞կդ ա քեզ թողել: Չէ, չուպաչուպսս եմ կորցրել,- պատասխանում է երեխան». Սա  Odnoklassniki.ru սոցիալական կայքից ակտիվ օգտվող Արսենին հանդիպած առաջին «Ամենաամենաբոց» կարգավիճակն է (Стаус): Կարդալ սա և գոնե չժպտալ` անհնար է: Ինքն է ասում: Բայց զարմացել է. «Ո՞նց, մարդ կա, որ գետնից չուպաչու՞պս ա ուտում :)»: Կարգախոսը իր համար հոգեվիճակի արտահայատման միջոց է: Հանդիպել է նաեւ այսպիսի կարգախոսի. «Կյանքս կներես, որ քեզ տենց նեղացրեցի, պռոստը չգիտեի, որ քֆուրով կաԴակ չես ընդունում 😀 »: «Ախր ո՞նց կարելի է՝ աղջկա հետ այդ ձեւով խոսել, հ՞ըն»,- զարմանում է Արսենը: «Առավոտ երիտասարդականին» էլ էլ ավելի զարմացնում են այն «ստատուսները», որոնք հանդիպեց իր՝ odnoklassniki.ru շրջայցի ժամանակ: Ներկայացնենք դրանցից «ամենաբոցերը» 🙂   «Աղջիկը իրան դնում ա 3 հարկանի տորթի տեղ, իրա բիսկվիտ հալով», «Ուզում ես ստաուս, հարցրու տատուս», «Աղջի ի՞նչ ես ուրախանում, վախտին հերդ մեր բաղչեքով էր գնում մորդ համար ծաղիկ հավաքելու» :), «Օբա, օբա, Օբամա», «Կողքս կանգնես` կփայլես, հեռու կանգնես` կխամրես, թե ինձ սիրես` կսիրվես, թե չսիրես` օղորմի քեզ», «Արի պախկվոցի խաղանք, եթե գտնես քեզ մի հատ պաչիկ կտամ, եթե չգտնես` շկաֆի մեջ եմ», «Մեր դպրոցը էնքան վատն ա, որ դասատուները մատյանում չեն գնահատում. Օդնոյի նկարներն են գնահատում», «Ապարանցուն հարցնում են` ձեր լիֆտը աշխատու՞մ ա, ասում ա ՝չէ, սովորում ա», «Գազարը, թե կյանքդ. Ահաբեկում էր նապաստակը ձնեմարդուն` ֆենով», «Օրերից մի օր դու կիմանաս, Օրերից մի օր կհասկանաս… Բա հո սաղ կյանքդ տենց բութ չես մնալու…», «Մամ շունիկ կառնե՞ս,- չէ, չեմ առնի,- մամ լավ էլի,-Չէ ասեցի, վաաաաայ,-Մամ խնդրում եմ, նայի ինչ լավնա,-Չէ, ու ընդհանրապես, տար էտ շունիկը ուրիշի վրա ծախի»:

 

 Պատրաստեց՝ Արամ Արարատյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031