Վրացական «Պիրվելի» լրատվական գործակալության հարցազրույցում Վրաստանի փոխխոսնակ Ֆրիդոն Թոդուան հերքել է օրերս տարածված տեղեկատվությունը, թե ինքը Բաքվում հայտարարել է, որ «Վրաստանը եւ Ադրբեջանը կվերադարձնեն բռնագրավված տարածքները, որովհետեւ դրանք իրենց հողերն են»:
«Ես նման բան չեմ ասել: Մենք համատեղ հարցազրույց ենք տվել տեղական լրատվամիջոցներին, սակայն նշյալը ես չեմ ասել: Ես շահագրգռված եմ, որ Վրաստանը լինի միասնական, իսկ մյուս երկրների խնդիրներին ես չեմ միջամտում», – պնդել է Թոդուան։