Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան, ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ ասել է, թե երկրում կարելի է աստիճանաբար իրականացնել քաղաքական բարեփոխումներ։
«Մենք այսօր ուսումնասիրում ենք աշխարհում առկա որոշ միտումներ եւ, իհարկե, պետք է հարմարեցնենք եւ արդիականացնենք մեր քաղաքականությունը», – «Բելտա» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Բելառուսի ղեկավարը եւ հավելել, որ բարեփոխումների մեկնարկը հնարավոր է այս տարեվերջին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո։