Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ աղջկա ճակատագիրը

Հունվար 19,2012 15:52

 

Ճակատագիր: Բառ, որի շուրջ միշտ ստեղծվում են հակասություններ: Շատերը ճակատագրին չեն հավատում: Վստահեցնում են, որ մարդու ապագան իր իսկ ձեռքերում է, և նա իր ապագան կերտում է այնպես, ինչպես ինքն է ուզում: Չգիտեմ, արդյոք դա համապատասխանո՞ւմ է իրականությանը թե՞՝ ոչ, բայց որ հայ աղջիկներից շատերի ճակատագիրը նույնն է՝ այ դրանում համոզված եմ: Վերջերս կարդացի Աննա Ջի «Հայ աղջկա ճակատագիրը» գիրքը: Գրքում հերոսուհին պատմում է իր և իր շրջապատի հայ աղջիկների կյանքի ու ճակատագրի մասին: Մեկին տղան է դավաճանում, մյուսի կյանքը չի դասավորվում տղայի ծնողների պատճառով, մեկը զոհ է գնում շրջապատի կարծիքին ու քմահաճույքներին:

Ու ստացվում է տխուր պատկեր՝ բոլոր աղջիկներն էլ դժբախտ են, միայն թե յուրաքանչյուրը յուրովի: Գրքի ընթերցումն ավարտելուց հետո, առաջին բառը, որ ասացի «հիասթափություն» բառն էր: Հիասթափություն ամեն ինչից ու բոլոր տղաներից: Մի՞ թե արդարացի է, որ մենք՝ հայ աղջիկներս, ապրենք նման անմարդկային պայմաններում: «Իհարկե արդարացի չէ» կպատասխանեն բոլոր աղջիկները: Բայց մեզանից և ոչ մեկը ոչինչ չի անում այդ ամենը փոխելու համար: Ու հետո մեղադրում ենք տղամարդկանց: Ամենահեշտ տարբերակն է, չէ՞ քո խնդիրների մեջ մեղադրել ուրիշներին:

Բայց մենք ենք թույլ տալիս, որ տղամարդիկ իրենց զգում են «շեֆեր» ու հրամայում մեզ՝ իրենց «ստրուկներին»: Ինչո՞ւ չենք կարող եթե ոչ «շեֆ», գոնե «ստրուկ» չլինել: Անհրաժեշտ է, որ մեր աղջիկները սովորեն իրենց պաշտպանել կարողանալ, չհավատան տղաների գեղեցիկ ու կեղծավոր բառերին ու, որ ամենեկարևորն է, չընկնեն նրանց թակարդը: Թակարդ, որտեղից դուրս գալը չափազանց դժվար է, երբեմն անհնարին: Թակարդները տարբեր են լինում, բայց դրանց բոլորի հետևանքով էլ տուժում են միայն աղջիկները: Բերեմ այդ թակարդներից մի օրինակ:

Աղջիկը սովորում է, ավարտում, երազում զբաղվել սիրած մասնագիտությամբ, մեկ էլ հանկարծ սիրահարվում է, ամուսնանում ու հենց այստեղ էլ փշրվում է կարիերայի ու ապագայի մասին նրա բոլոր երազանքները: Որովհետև սիրելի ամուսինը թույլ չի տալիս աշխատել ու իրեն թվում է, թե կինն իր սեփականությունն է: Մի՞ թե սա էլ թակարդ չէ. թակարդ է: Իսկ այդ թակարդից դուրս գալու 2 եղանակ կա. կամ պետք է բաժանվել ու ամբողջ կյանքում ապրել «բաժանված կնոջ» պիտակով, կամ էլ հարմարվել ու դա չընդունել որպես թակարդ, այլ ամուսնուդ կողմից սիրո դրսևորման յուրօրինակ ձև, որը շատ հաճախ անում են աղջիկները: Բայց չէ՞ որ կարելի է աշխատել ու միաժամանակ ընտանիքի համար լինել լավ մայր ու լավ կին: Այս նախադասությունն ինչքան ուզում ես կրկնիր, միևնույն է, տղաների մեծ մասը սա հասկանալ չի ուզում:

Միակ բանը, որ մնում է հայ աղջիկներիս անել՝ հույսը չկորցնելն է: Հույս ունենալ, որ այս ամենը վերաբերվում է հայ տղաների մի չնչին տոկոսին: Ու կգա մի օր, որ այդ տոկոսն էլ կվերանա: Իսկ դուք, սիրելի տղաներ, եթե ուզում եք մեզ երջանիկ տեսնել, մի կողմ դրեք ձեր անիմաստ սկզբունքներն ու փոխեք ձեր մտածելակերպը:

 

Հասմիկ Գասպարյան

ԵՊՄՀ_ի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության բաժնի ուսանողուհի

«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…

Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական» ([email protected])

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031