ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին` Կարճաղբյուրի զորամասում զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի գործի հետ կապված. «Դուք եղել եք Օհանջանյանի սպանված վայրում, ինչո՞ւ արձանագրություն չի կազմվել եւ ինչո՞ւ են փաստերն աղավաղվել»: Գ. Կոստանյանը պատասխանեց. «Այո, իմ նախաձեռնությամբ եւ հանձնարարությամբ նախաձեռնվեց քննչական փորձարարություն իրականացնելու անհրաժեշտությունը: Ես ծնողների հետ ներկա գտնվեցի քննչական փորձարարությանը: Ծնողի այն պնդումը, թե քննչական փորձարարության արձանագրությունը կեղծվել է, փաստերը խեղաթյուրվել են, մի անգամ իրեն եւ հետո «Հրապարակին» եմ պատասխանել: Կեղծման մասին խոսք լինել չի կարող երկու նկատառումներից ելնելով. քննչական փորձարարությունն ամբողջությամբ տեսաձայնագրվել է եւ լուսանկարվել եւ կազմվել գրավոր արձանագրություն: Այդ պարագայում խոսել քննչական փորձարարության արդյունքների կեղծման կամ խեղաթյուրման մասին՝ առնվազն անտրամաբանական եմ համարում»:
Անդրադառնալով բանակում զոհված Արտակ Նազարյանի գործին եւ դատական գործը Տավուշի մարզ տեղափոխելուն, Գ. Կոստանյանը նշեց. «Երեկվա նիստը, որ դատական նիստերի դահլիճում է տեղի ունեցել, վեճի պատճառը եղել է այն, որ մեղադրյալներից եւ տուժողի իրավահաջորդներից մի քանիսը վկայի ճնշված, խոշտանգված վկայի հորը նիստերի դահլիճում ասել են՝ ձեր տղային ճնշել են, ստիպել են: Նա ասել է՝ ոչ: Համենայնդեպս, դա դատարանի իրավունքն է եւ կոնկրետ արտագնա նիստեր հրավիրելու եւ դրանք իրականացնելու պայմաններ գոյություն ունեն»:
Կարդացեք նաև