Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. Մահվան դեպքերը բանակում նվազել են

Հունվար 19,2012 15:47

ՀՀ զինված ուժերում 2011 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան ելքով դեպքերի կտրուկ նվազում: Այսօր ՀՀ Զինվորական դատախազությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:   Նրա փոխանցմամբ, 2011 թվականի ընթացքում մահվան ելքով 36 դեպք է գրանցվել` 2010 թվականի ընթացքում 54-ի դիմաց:

ՀՀ զինված ուժերում արձանագրված՝ զինվորական ծառայությունն անցնելու հետ կապված մահվան ելքով դեպքերը 2011 թվականին 33%-ով նվազել են: Ըստ Գ. Կոստանյանի, անցած տարի գրանցվել է ծառայություն անցնելու հետ կապված սպանության երկու դեպք, նախորդ 2010 թվականին սպանության 17 դեպքի համեմատությամբ: Այս ցուցանիշը նվազել է շուրջ 80.8%-ով:

«Ցավոք սրտի ականատես ենք եղել այնպիսի դեպքերի, որ տարածվել է բացարձակ ապատեղեկատվություն, բայց, ցավոք, հասարակության մեջ լայն արձագանք է ունենում եւ ընկալվում որպես փաստ»,- ասաց նա` հավելելով, թե իրենց համար ամեն զինվորի մահ մեծ ցավ է:

Անդրադառնալով մահացած զինվորների ծնողների` գործերի նախաքննությունների վերաբերյալ բողոքներին, Գ. Կոստանյանն ասաց, թե չբացահատված դեպք չունեն. «Մեզ համար շատ դժվար է այդ բողոքներին անդրադառնալ էմոցիոնալ: Մասնագիտական տեսակետից պատրաստ ենք քննարկել զանգվածային լրատվամիջոցների հետ: Այդ քննարկումները մասնագիտացված կերպով քննարկել ենք եւ պատրաստ ենք քննարկել: Մարդիկ ավելի շատ սովոր են հասարակական բողոքի դուրս գալ, քան մասնագիտատական դաշտում եւ ձեւաչափով հանդիպման գնալ»:

Տեսանյութը` շուտով

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031