Ֆուտբոլի աշխարհի 1999 թվականի լավագույն ֆուտբոլիստ եւ 2002 թվականի չեմպիոն Ռիվալդոն պատրաստվում է մեկնել Անգոլա եւ մարզական կարիերան ավարտել միջին մակարդակի «Կաբուսկորպ» ակումբում:
Ինչո՞ւ է բրազիլացի ֆուտբոլային գերաստղը «Սան Պաուլուն» փոխում «Կաբուսկորպի» հետ: Քաջատեղյակ լրատվամիջոցները վստահեցնում են` ոչ ֆինանսական նկատառումներով: Դրա համար կան ավելի լավ երկրներ: Ասենք, Քաթարը կամ արաբական մեկ այլ հարուստ երկիր: Ինքը` Ռիվալդոն, սկզբում դա պատճառաբանում էր, իբր թե Անգոլան պորտուգալախոս երկիր է: Բայց ավելի ուշ նա լրատվամիջոցներին ներկայացրել է մեկ այլ պատճառ, որն ավելի ճշմարտանման է: Պարզվում է, որ ֆուտբոլիստը դեռ անցած տարի Անգոլայում բավականաչափ մեծ հողատարածք է գնել եւ որոշել է այնտեղ եկեղեցի կառուցել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ