Այսօր՝ հունվարի 19-ին, ձերբակալվել է «Նիկո» խանութ- սրահի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ մասնակցած անձանցից 2 հոգի:
Ինչպես Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել են Երեւան քաղաքի Մամիկոնյանց 38 շենքի բնակիչ, 19-ամյա Էդգար Նահապետյանը, որի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօրի 258 հոդվածի 3-րդ մասի հատկանիշով եւ Երեւան քաղաքի Գրիգոր Արծրունի 10 շենքի բնակիչ, 18-ամյա Նարեկ Մանվելյանը: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրօրի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երկուսն էլ քիչ առաջ տեղափոխվեցին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր:
Նշված երիտասարդները սովորում են Երեւանի տնտեսագիտական համալսարանում: Ն. Մանվելյանը «Դավիդովի» փայատերերից Արթուր Մանվելյանի որդին է, իսկ Էդգար Նահապետյանը՝ «Նիկոյի» սեփականատիրոջ եղբոր որդին: