Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում այսօր անդրադառնալով բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքների թաղման վերջին շրջանում հայտնի քննարկումներին, բացատրեց. «Երկու շիրիմ չի կարող ունենալ: Այդ հարցը երկար քննարկվել է գրողների միությունում, այնուհետեւ մտավորականների հետ: Մեծամասնության կարծիքով որոշվել է, որ այն պետք է ամփոփել եւ ոչ թե զմռսել պատի մեջ: Այս պարագայում այն չէր կարող նույն կարգավիճակում գտնվել, հասկանում եք՝ ինչի մասին է խոսքը»:
Բանաստեղծի մասունքները պատի մեջ զմռսելու որոշումը, նախարարի համոզմամբ, ամենատրամաբանական ու ճիշտ տարբերակն է:
Նա հերքեց այն լուրերը, թե մասունքները պատի մեջ զմռսելու որոշումը պայմանավորված է Պանթեոնի տարածքի սահմանափակ լինելով. «Թող մեր գրողների մասունքներն ունենանք, թաղելու տեղ միշտ էլ կգտնենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ