«2007-ին ՀՀԿ-ն ստիպված էր ինձ ընդգրկել ցուցակում: Իմ հեղինակությունը իրենց ահագին ձայներ կարող էր ապահովել, բացի այդ՝ այն ժամանակ Երկրապահին քվոտա էր տրվել, ԵԿՄ-ն էլ որոշել էր ինձ առաջադրել: ՀՀԿ-ն ուղղակի համաձայնել էր այդ որոշմանը: Այդտեղ ուրիշ հանգամանքներ էլ կային՝ կապված տարածաշրջանի գլխավոր դերակատարների հետ: Այնուհանդերձ, եթե իմ ընկերները կարող են համակերպվել անարդարության հետ, ես չէի կարող: Ես իմ ազգի զինվորն եմ, ես ազգին եմ ծառայում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հիշեց նախկին պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը:
«Առավոտ» օրաթերթ