Փետրվարի 9-ին ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը կկայացնի իր վճիռը`«Ա1+»-ի հարցով:
Երեկ կայացած դատական նիստի ժամանակ դատավոր Արթուր Առաքելյանը հայտարարեց այս մասին այն բանից հետո, երբ հրապարակեց «Ա1+»-ի հայցը եւ հայցին` ՀՌԱՀ-ի ներկայացրած պատասխանը: Ի դեպ, ՀՌԱՀ-ից որեւէ մեկը չէր ներկայացել դատարան: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը դատարանից պահանջում է ամբողջությամբ բեկանել ՀՀ վարչական դատարանի որոշումը, որով մերժվել էր «Ա1+»-ի հայցը` չեղյալ համարել 2010թ. դեկտեմբերի 16-ի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 96Ա որոշումը, որով «Ա1+»-ը թվային հեռարձակման թիվ 11 մրցույթում պարտվող էր ճանաչվել, իսկ հաղթել էր «Արմնյուզ»-ը:
Կարդացեք նաեւ այստեղ: