Հունվարի լույս 19-ի գիշերը Տավուշի մարզում առատ ձյուն է տեղացել: Գիշերն առաջացած մերկասառույցի պատճառով առավոտյան դժվարանցանելի եւ վտանգավոր էին Նոյեմբերյան-Ջուջեւան եւ Ոսկեպար-Կիրանց հատվածները:
Նոյեմբերյան-Ջուջեւան հատվածում կային ճանապարհից սահած, երթեւեկելի մասից դուրս ընկած մարդատար մեքենաներ, նաեւ խոշոր բեռնատարներ: Նկարում պատկերված մեքենայի վարորդը լքել էր բեռնատարը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ