Տավուշի մարզի Սեւքար գյուղի դպրոցի 50 աշակերտներ, որոնք հաճախում են սամբոյի պարապմունքներին, շարունակել են արդեն 4-րդ օր տեւող դասադուլը: Հիշեցնենք, որ լարվածությունը առաջացել է սամբոյի մարզչի Դավիթ Գաբրիելյանի եւ դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանի միջեւ որոշակի տարաձայնություններից հետո:
Աշակերտների ծնողները հայտնեցին, որ դպրոցի տնօրեն Սամվել Ճաղարյանը մի խումբ ուսուցիչներ է ուղարկել աշակերտների մոտ,որպեսզի երեխաներին համոզեն դադարեցնել դասադուլը: Սակայն ուսուցիչների հորդորներն արդյունք չեն տվել:
Ծնողները նաեւ հայտնեցին, որ դպրոցի տնօրենը դասղեկներից պահանջել է հանել սամբոյի խմբակ հաճախող երեխաների դասերին հաճախելու եւ ուսման առաջադիմության ցուցանիշները: Հավանաբար տնօրենը փորձելու է դրանով ապացուցել, որ սամբոյի խմբակ հաճախելը բացասաբար է ազդել աշակերտների ուսման առաջադիմության վրա:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ