Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գ.Ամալյանին
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ.Բարսեղյանից
Բողոք
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի հանրային Հ1 հեռուստաալիքը 2011 թվի դեկտեմբերի 30, 31-ի` նախատոնական, եւ 2012 թվի հունվարի 1-2-ի` տոնական, հաղորդումների ժամանակ մի քանի անգամ խախտել է ՀՀ գովազդային օրենսդրությունը:
Կարդացեք նաև
Մասնավորաբար.
1. Խախտվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենք 9-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը.- Արգելվում է մինչեւ 10 րոպե տեւողությամբ ռադիոհաղորդումներում եւ մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումներում մեկ անգամից ավելի գովազդային ընդհատումը (ընդմիջումը):
Ա) 2011 թվի դեկտեմբերի 30-ին ժամը 12:59:52-13:12:42 միջակայքում Հ1 հեռուստաալիքի եթերում երեք մասով հեռարձակվել է «Առաջին լրատվական» հաղորդումը, որի տեւողությունը 12ր 40վրկ է եղել: Այս հաղորդումը երկու անգամ ընդմիջվել է Վիվասելի 16 եւ 14 վայրկյանանոց գովազդներով:
Բ) 2011 թվի դեկտեմբերի 30-ին ժամը 16:59:35-17:16:55 միջակայքում Հ1 հեռուստաալիքի եթերում երեք մասով հեռարձակվել է «Առաջին լրատվական» հաղորդումը` որի տեւողությունը 16ր 49վրկ է եղել: Այս հաղորդումը երկու անգամ ընդմիջվել է Վիվասելի 16 եւ 15 վայրկյանանոց գովազդներով:
1. Խախտվել է Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենք, 26-րդ հոդվածի, 6.1. կետի պահանջը. «Հանրային հեռուստառադիոընկերությունում` առեւտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը»:
Ա) 2011 թվի դեկտեմբերի 31-ին Հ1 հեռուստաալիքի եթերում հեռարձակված առեւտրային գովազդը կազմել է ընդհանուր հաղորդումների 8,53 տոկոսը:
1. Խախտվել է «Գովազդի մասին» ՀՀ օրենք, 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը.- Արգելվում է ռադիոհեռուստատեսային հաղորդման ընթացքում հեռարձակել գովազդ յուրաքանչյուր 1 եթերային ժամի հաշվով 14 րոպեից ավելի տեւողությամբ: Եթերային ժամի հաշվարկը սկսել յուրաքանչյուր օր 00.00 ժամից:
Ա) 2011 թվի դեկտեմբերի 31-ին Ժամը 16:00:00-17:00:00 միջակայքում հեռարձակվել է 15ր 19վրկ գովազդ:
Բ) 2012 թվի հունվարի 2-ին Ժամը 21:00:00-22:00:00 միջակայքում հեռարձակվել է 16ր 27վրկ գովազդ:
Խնդրում եմ ուսումնասիրել այս բողոքում բերված հանգամանքները, եւ օրենքով սահմանված կարգով համապատասխան միջոցներ ձեռք առնել:
Լեւոն Բարսեղյան