Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմիկ Զոհրաբյան. լրագրողների մշտական ուրախությունը

Հունվար 19,2012 12:11

«Ժամանակին նախագահն էլ է ասել, որ աշխատեք համամասնական ցուցակում օլիգարխների մասնակցությունը մինիմումի բերել: Դրա համար կա մեծամասնական համակարգ», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

«ՉԻ»- Լրատվամիջոցների համար Ռազմիկ Զոհրաբյանը իսկապես կարող է համարվել տոն, որը միշտ նրանց հետ է: Քանի կար՝ ասում էին՝ մեծամասնական ընտրակարգը նրա համար է, որ բոլոր քաղաքացիները կարողանան առաջադրվել,  ասենք՝ հայտնի մտավորականները, անհատ քաղաքական գործիչները, ովքեր որեւէ կուսակցության անդամ չեն, բայց արժանի են խորհրդարանում տեղ ունենալու եւ այլն: Հիմա հանկարծ պարզվում է, որ այդ ընտրակարգն օլիգարխների համար է: Որպեսզի իշխող կուսակցության նախընտրական ցուցակը «չմխտռեն»: Ռազմիկ Զոհրաբյանն էլ առանց երկար-բարակ մտածելու բարձրաձայն ասում է այդ մասին՝ չհասկանալով, որ փաստորեն լեգիտիմացնում է ընտրակաշառքի ինստիտուտը (հասկանալի է, չէ՞, որ օլիգարխները շարքային գործիչներից տարբերվում են ոչ թե ինտելեկտով կամ բացառիկ բարեկրթությամբ, այլ ֆինանսական կարողություններով):

Ինչեւէ: Հուսով ենք, որ առաջիկա 5 տարիներին եւս Ռազմիկ Զոհրաբյան անուն-ազգանունով տոնը միշտ մեզ հետ կլինի:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031