Մամուլում լուրեր տարածվեցին, թե իբր Գագիկ Բեգլարյանը եւ Խաչիկ Սուքիասյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենց թեկնածությունները նույն ընտրատարածքում են դնելու: Գագիկ Բեգլարյանի շրջապատի մարդկանց հավաստմամբ՝ նախկին քաղաքապետը կտրուկ դեմ է դրան եւ իր թեկնածությունը կդնի հարեւան ընտրատարածքում: Եթե, իհարկե, Սերժ Սարգսյանը նրան չստիպի մրցակցել Սուքիասյանի հետ:
«Հայացքի» այս տեղեկությանը հավելենք ավելի վաղ Slaq.am-ի տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ թիվ 10 ընտրատարածքում իրենց ներկայիս պատգամավորին չեն ճանաչում. «Ոնց որ թե լսել եմ, բայց չեմ ճանաչում, չգիտեմ…»,- սա լավագույն պատասխաններից մեկն էր` թիվ 10 ընտրատարածքի բնակիչներին ուղղված այն հարցի, թե ճանաչու՞մ եք արդյոք ձեր ընտրատեղամասի պատգամավորին:
Ի տարբերություն գործող պատգամավոր Արա Սիմոնյանի` այս ընտրատեղամասում գրեթե բոլորը հիշում են նախկին պատգամավորին` գործարար Խաչատուր Սուքիասյանին: