Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պատգամավորը հայհոյել է դատարանի աշխատակցին (Տեսանյութ)

Հունվար 19,2012 11:46

Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվելու է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործով դատավարությունը:

Դատավարությունը դեռեւս չի սկսվել, սակայն դատարանի դահլիճում, կարելի է ասել, արդեն ասեղ գցելու տեղ չկա: Դատարանի դահլիճ էր ցանկանում մտնել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հարություն Կարագյոզյանը՝ «Կարամելի Հարութ» մականվամբ:

Երբ դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արթուր Փիլոսյանը փորձեց ճշտել նրա ինքնությունը՝ ասելով, որ դատարանում այս պահին տեղ չկա, պետք է մի փոքր սպասել, պատգամավորը բարկացավ եւ ասաց. «Չե՞ս ճանաչում ընձի, արա, պատգամավոր եմ»: Փիլոսյանն էլ հակադարձեց, որ «ես կատարում եմ ձեր՝ պատգամավորների ընդունած օրենքը», ինչից հետո Կարագյոզյանը հայհոյեց իր աշխատանքը կատարող դատարանի աշխատակցին:

Ֆոտոլրագրողի հարցին, թե հարգելի պատգամավոր, ինչո՞ւ եք հայհոյում, պատգամավորը պատասխանեց. «Լավ եմ անում»: Իսկ հետո ֆոտոլրագրողը պատգամավորին ասաց. «Ամեն դեպքում ավանդույթները մի խախտեք, դուք ԱԺ-ում չեք, հայհոյում են այնտեղ»:

Դատական կարգադրիչներն այնուամենայնիվ պատգամավորին դուրս հրավիրեցին դատարանի շենքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031