Ինսբրուկում շարունակվող պատանիների անդրանիկ ձմեռային օլիմպիական խաղերում առաջին սկանդալային պատմությունն է արձանագրվել: Գեղասահքի մրցաշարում Ղազախստանը ներկայացնող Կարինա Ուզուրովա-Իլյաս Ալիի մրցելույթը գնահատելիս՝ մրցավարները նրանց կարճ եւ կամավոր ծրագրերից մեկական միավոր են հանել Կարինայի չափից ավելի բաց, ոչ պարկեշտ ու սեքսուալ մարզահագուստի համար, ինչն իրենց կարծիքով վայել չէ 14-ամյա աղջնակին: Ճիշտ է, դա չի ազդել զույգի՝ մինչ այդ զբաղեցրած վեցերորդ տեղի վրա: Ղազախ մարզիկներն այդպես էլ մնացել են իրենց տեղում՝ 5-րդ հորիզոնականում հանգրվանած զույգին զիջելով 3,6 միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ