ԲՀԿ-ականները չեն հերքում, որ ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելը, գյուղապետի, փոխքաղաքապետի՝ ԲՀԿ-ից դուրս գալն ու մյուս բոլոր իրադարձությունները մեկ ընդհանուր շղթայի մասեր են։ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը, մեր հարցին ի պատասխան, ասաց, որ կատարվածից պետք չէ ողբերգություն սարքել։ «Հզորների շուրջ են պրոցեսները կառուցվում։ Դրանով ամեն ինչ ասված Է»,- նշեց նա։ Իսկ թե ում է ԲՀԿ-ն տեսնում այս պրոցեսների հետեւում, Ծառուկյանի խոսնակը չցանկացավ չակերտները բացել. «Ամեն դեպքում, մենք փաստերն ուսումնասիրում ենք, վերլուծություններ կատարվում են, իրավիճակը վերահսկվում է։ Երբ կլինի համապարփակ պատկեր, մենք այդ մասին բարձրաձայն կասենք»։
Արման ԳԱԼՈՅԱՆ
«Ժողովուրդ»