Երեկ «Մոցարտ»-ի թեման կրկին թարմացվել է։ Լրագրողներն այդ մասին հարցրել են ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին, եւ նա հայտարարել է, թե «Մոցարտ»-ի ձեռքբերման լուրը «կա՛մ լրագրողների, կա՛մ ինչ-որ ինֆորմացիոն աղբյուրի երեւակայության արդյունք է»՝ իր այդ պնդումը հիմնավորելով եվրոպական երկրներում գործող խիստ օրենսդրությամբ։ Հետաքրքիր է, Ալավերդյանը որտեղի՞ց գիտի, թե իր շեֆն ինչ Է գնել կամ չի գնել։ Ի՞նչ է, Խաչատրյանն իր ունեցվածքի մասին զեկուցո՞ւմ Է իր ենթակային։ Եթե այդպես Է, ապա նա դրա համար լուրջ պատճառներ պետք է ունենա, ասենք՝ համատեղ բիզնես, իսկ եթե ոչ, ապա Ալավերդյանի նպատակն ընդամենը շեֆին ծառայություն մատուցելն է՝ տվյալ դեպքում միանգամայն անհամոզիչ փաստարկներ բերելով։ Նրա պնդումները, թե «եվրոպական երկրներում խոշոր ընկերություն գնելը, ինչպես մենք ենք պատկերացնում, անհնար է», մեղմ ասած լուրջ չեն։ Որպես օրինակ կարելի է հիշել հենց թեկուզ Տիգրան Արզաքանցյանի՝ Ֆրանսիայում գնած կոնյակի գործարանը։ Ի՞նչ Է, Խաչատրյանն Արզաքանցյանից քի՞չ փող ունի, թե՞ նրանից պակաս է տիրապետում եվրոպական օրենսդրությանը։
«Ժողովուրդ»